տուն Լուրեր Թույլ չտվեցին ՀՀԿ-ին կեղծել հերթական ընտրությունը

Թույլ չտվեցին ՀՀԿ-ին կեղծել հերթական ընտրությունը

115
0

Gyumri_1999999999

Երեկ Գյումրիում աննախադեպ բան տեղի ունեցավ: ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունները տապալվեցին: Ուսանողները բոյկոտեցին ընտրությունները, քանի որ ըստ իրենց խոսքերիˋ թույլ չեն տալու որ իրենց բուհը ևս հանրապետականացվի:

Araratnews-ի հետ զրուցում ուսանողուհիներից մեկն ասաց.

-Ոնց որ երկրում են ընտրություն կեղծում ու մեր վզին փաթաթում հանրապետականներին, նույնը մեզ մոտ էին ուզում անել: Բայց մենք թույլ չենք տալու: Գյումրեցու թասիբն ուրիշ է: Ես կոչ եմ անում բոլոր բուհերի ուսանողներին՝ մեր պես վարվել:

Նշենք, որ երեկ Գյումրու ՀՊՏՀ մասնաճյուղ ժամանեց ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, և առաջարկեց ևս մի քանի օրով հետաձգել ընտրությունըˋ փորձելով կայունացնել իրավիճակը:

Ուսանողները ֆեյսբուքում գրառումներ են արել այն մասին, թե թույլ չեն տվել ՀՀԿ-ին կեղծել հերթական ընտրությունը: