Հովհաննես Թումանյանի թանգարանը տեղեկացնում է, որ թանգարանում սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16․00-ին, այցելուներին սպասում է հանդիպում մի խորհրդավոր հավաքի․ թանգարանը հյուրընկալել է Թումանյան տոհմի սերունդներին՝ նշելու մեծ լոռեցու 150-ամյակը։ Կլինի նաև նոր լույս տեսած գրքերի շնորհանդես՝ նախաձեռնությամբ թոռնուհի Իռմա Սաֆրազբեկյանի։ Այս մասին հայտնում է hetq.am-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ընտանիքը մտերմիկ հանդիպում-ցերեկույթ կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13․00-ին, Կոտայքի Արգել գյուղում՝ ամառանոցային միջավայրում, իսկ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12․00-ին, Լոռվա Դսեղ գյուղում՝ այց բանաստեղծի ծննդավայր և Դսեղի տուն-թանգարան։