տուն Հասարակություն Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով

Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով

269
0

Հունիսի 10-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու
Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից
ճանապարհաշինարարական աշխատանքների անփույթ կազմակերպման
արդյունքում, մինչև երկու տոննա քաշով ժայռաբեկոր անջատվել է ժայռից և
ընկել երկաթուղային գծերի վրա:
Արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս երկաթուղային
ռելսերի դեֆորմացիայի տեսքով: Ներկայումս երթևեկությունն այս հատվածում
դադարեցված է, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը իրականացնում
է վերականգնողական աշխատանքներ: Ընկերությունը դեպքի մասին
տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը: