տուն Քաղաքական Միջազգային Թութակ, որը սիրում է արևածաղիկ, գարեջուր և ռոքնռոլ (տեսանյութ)

Թութակ, որը սիրում է արևածաղիկ, գարեջուր և ռոքնռոլ (տեսանյութ)

163
0

o_933840

The Mirror-ը ներկայացրել է անսովոր մի թութակի, որը կրում է վերնաշապիկ, գարեջուր է խմում, արևածաղիկ ուտում, սիրում է պարել։ Թութակը պատկանում է Մեծ Բրիտանիայում բնակվող Նորի Մաքինոնին։ Նա պատմել է, որ թութակի բառապաշարը բավականին մեծ է։ Նա շատ է սիրում Ջեքին, Ջեքն էլ երբեք չի ցանկանում լքել իր տիրոջը։

«Ջեքին գնել եմ, երբ նա մի քանի ամսական էր։ Հիմա նա 6 տարեկան է, և այս շրջանում մենք շատ ենք մտերմացել։ Իհարկե, հեշտ չէ, ստիպված էի մեծ աշխատանք կատարել։ Սակայն հիմա ես հասկանում եմ, որ նա իմ ընկերն է։ Ջեքն ինձ հասկանում է։ Նա սիրում է գարեջուր և հին ռոքնռոլ, ինչպիսիք են Eagles-ի և Status Quo-ի երաժշտությունը», — ասել է Նորին։