Հնդկական Ուտար-Փրադեշ նահանգի Ագրա քաղաքի ոստիկանությունը հայտնաբերել է մարդասպանին՝ սպանված կնոջ թութակի միջոցով։ Բանն այն է, որ սպանվածի մտերիմները նկատել են, որ թութակը միշտ անհանգիստ է եղել, երբ իրեն է մոտեցել տիրոջ եղբորորդին։ Նրանց բարեկամներին դա տարօրինակ է թվացել։ Հետագայում նրանք գլխի են ընկել, որ սպանվածի եղբորորդին, հնարավոր է, կապ ունի սպանության հետ, և հայտնել են ոստիկանություն։ Այս մասին հաղորդում է Press Trust of India-ն։
Ոստիկանությունում ձերբակալվածը պատմել է, որ հորաքրոջը սպանել է իր ընկերոջ հետ։ Սպանվել է նաև նրա շունը, սակայն ոչինչ չկասկածող հանցագործները ձեռք չեն տվել թութակին, որն էլ հետո մատնել է նրանց։