տուն Հասարակություն Իրավական Թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն և փող գողացել (տեսանյութ)

Թոշակ հատկացնելու պատրվակով մտել է տուն և փող գողացել (տեսանյութ)

171
0

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով բնակարանային գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 8-ին Սեբաստիա փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի երիտասարդի, որը Երևանի բնակիչ է։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայք էջից։

Շենգավիթի ոստիկանները հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ բերման ենթարկվածը երիտասարդը դեկտեմբերի 7-ին թոշակ հատկացնելու պատրվակով մտել է Եղբայրության փողոցի տներից մեկն ու, օգտվելով տանտիրոջ անուշադրությունից, գողացել է պահարանում դրված 70 հազար դրամը։

Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են, դեպքի հանգամանքներն էլ քննությամբ պարզվում։