տուն Տնտեսական Թոշակների բարձրացումը 32 հազար մարդու աղքատությունից կհանի.Վարչապետ

Թոշակների բարձրացումը 32 հազար մարդու աղքատությունից կհանի.Վարչապետ

150
0

Այսօր ԱԺ-ում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ սոցիալական քաղաքականությունը ոչ միայն հետևանքների դեմ պայքարին է ուղղվելու, այլև պատճառների վերացմանը: Ըստ նրա աղքատության պատճառները 2-ն են` աշխատատեղեր և կրթություն: «Աղքատ ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն չունի ընտանիքի անդամներին պատշաճ կրթություն տալու: Աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ դառնա երեխաների՝ կրթություն չստանալուն, այս խնդրի լուծմանն ուղղված միջոցներն էականորեն ավելացվել են»,- ասաց վարչապետը` հավելելով, որ կբացվեն ինտեգրման սոցիալական ծառայությունների ևս տասնութ կենտրոններ: «Մենք հրաժարվում ենք սոցիալական օժանդակության տրամադրման ֆորմալ մոտեցումից. այն լինում է առարկայական՝ ըստ խոցելի խավերի կողմից ներկայացված պահանջների»,- ասաց նա` հավելելով, որ եթե մի ընտանիքի համար կարևորը նպաստն է, նրան հենց նպաստ է հատկացվելու, հաջորդի համար կարող են կարևոր լինել կրթությունը, առողջությունը, իրավական խնդիրները:

Հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացման շնորհիվ, ըստ վարչապետի, 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգա, ընդ որում՝ նվազ թոշակ ստացողների մոտ աճի տեմպերը կլինեն ավելի բարձր, մյուսների մոտ՝ ցածր, իսկ 93 հազար դրամ և ավել ստացողների թոշակների բարձրացում չի նախատեսվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here