Կունենանք թոշակների միջին չափի 10 տոկոսի բարձրացում։ Այս մասին 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից մոտ 570 հազար թոշակառուի կենսաթոշակ 10 տոկոսով կբարձրանա: Թոշակները վերջին անգամ հինգ տարի առաջ էին բարձրացել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետը նաև հայտարարեց, որ 2020-ի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 հազար դրամ։
Նա շեշտեց, որ արդեն բարձրացել են ուսուցիչների և ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերը։