տուն Հասարակություն «Թոյս լանդ» ՍՊԸ-ն վարչական պատասխանատվության է ենթարկվել

«Թոյս լանդ» ՍՊԸ-ն վարչական պատասխանատվության է ենթարկվել

182
0

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել խաղալիքների ներմուծմամբ և իրացմամբ «Լուսինե Նահապետյան Սարգսի» ԱՁ-ում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ապրանքատեսակները իրացվում  են առանց համապատասխանության հավաստման փաստաթղթերի:

Նմանատիպ եւս մեկ ստուգում էլ իրականացվել է Խաղալիքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող «Թոյս լանդ» ՍՊԸ-ում: Իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ապրանքատեսակները իրացվում են առանց համապատասխանության հավաստման փաստաթղթերի: Ընկերությունը հայտնաբերված խախտումների համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: Տրվել է կարգադրագիր: Այս մասին տեղեյացնում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: