Վերջերս Թոմ Հենքսը խոստովանել էր, որ իր մոտ հայտնաբերվել է երկրորդ կարգի շաքարախտ: Բժիշկները դերասանին հրահանգել էին շտապ նիհարել: Պարտաճանաչ Հենքսը երկար սպասել չտվեց: Օրեր առաջ նրան կնոջ` Ռիտա Ուիլսոնի հետ նկատել են Փարիզում: 25 տարի միասին ապրած ամուսինները նորապսակների պես ձեռք-ձեռքի բռնած շրջում էին Փարիզում: Նրանք նաեւ հագնված էին երիտասարդների պես` ջինսե տաբատներ եւ քայլելու համար հարմար կոշիկներ: Շատ հաճելի էր նկատել նաեւ, որ Հենքսը կտրուկ նիհարել էր, ձգվել եւ հոյակապ տեսք ուներ: Հիվանդությունը չի կարողացել խեղճացնել հանրաճանաչ դերասանին: