տուն Քաղաքական Թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, բանակցում...

Թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, բանակցում ենք. Նիկոլ Փաշինյան

220
0

Armtimes.com-ը գրում է.

Այսօր մենք ունենք դե ֆակտո Արցախի Հանրապետություն, որն իր դեմոկրատական բոլոր ինստիտուտներով իրականում ոչ մի կերպ չի զիջում ուրիշ պետություններին։ Կարծում ենք, որ անպայման բանակցությունների հիմնաքարը պետք է լինի Արցախի Հանրապետության դե ֆակտո կարգավիճակի միջազգային դե յուրե լեգիտիմիզացիան։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Նա ասաց, որ սա իրենց խմբակցության դիրքորոշումն է այս հարցի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե զարմանալի է, որ դա ԲՀԿ-ի դիրքորոշումն է, քանի որ հայության շրջանում չկա որեւէ մեկը, որ այլ դիրքորոշում ունի։

«Մենք խոսում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին. ո՞վ է պնդում, որ հայ ժողովրդի շրջանում մարդ կա, որ այլ դիրքորոշում ունի։ Այստեղ ամենակարեւոր արձանագրումն այն է, որ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցի իր դիրքորոշման մասին այնքան բան չի ասել, ինչքան ասել է մեր կառավարությունը։ Կիլոմետրերով բազմիցս արտահայտել ենք դիրքորոշումներ, եւ, կներեք, եթե որեւէ մեկն ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նման քննարկում պետք է Հայաստանում տեղի չունենա։ Փաշինյանն ասաց, որ չի ցանկանում, եւ չի լինի այնպես, որ ինչ-որ ուժեր վախեցնեն իրենց, որ գնան նստեն բանակցային սեղանի շուրջ, եւ ձեռքերը դողան։ «Կներեք արտահայտությանս համար, սխալ «չփռշտանք», որ դա չդառնա պատմություն։ Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցելու այդ հարցի շուրջ, եւ մենք այդ լիազորությունը օգտագործելու ենք…Թող մեզ ոչ ոք չասի՝ ինչ եք բանակցում, ինչ պետք է, բանակցում ենք»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում