տուն Քաղաքական Միջազգային Թող գնան Ղրիմի դատարկ լողափերում ելույթ ունենան։ Ուկրաինան արգելելու է ռուսաստանցի՝ ...

Թող գնան Ղրիմի դատարկ լողափերում ելույթ ունենան։ Ուկրաինան արգելելու է ռուսաստանցի՝ արվեստի 500 գործիչների մուտքը

86
0

anton_gerashchenko_1-1728x800_c_cr

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են արգելել արվեստի 500 ռուսաստանցի գործիչների մուտքը Ուկրաինա։ Վերջիններիս ուկրաինական կողմը մեղադրում է Ղիմի բռնակցումն արդարացնելու և Վլադիմիր Պուտինին այս հարցում աջակցելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի օգնական Անտոն Գերաշչենկոն։

«Գտնում եմ՝ ճիշտ է թույլ չտալ համերգների և ելույթների ժամանակ գումար աշխատել Ուկրաինայում, թող գնան Ղրիմ, ելույթ ունենան ճայերի առաջ՝ դատարկ լողափերում», — գրել է Գերաշչենկոն։

Բացի այդ, ուկրաինական կողմը մտադիր է պատժամիջոցներ կիրառել ռուսական կապիտալ ունեցող ընկերությունների դեմ, այնպիսիք, ինչպին սահմանել է Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։