տուն Լուրեր Թոխմախի Մհերի որդուն՝ նոր պաշտոն

Թոխմախի Մհերի որդուն՝ նոր պաշտոն

166
0

դավիթ սեդրակյան

Ըստ Araratnews-ի տեղեկությունների, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին՝ Դավիթ Սեդրակյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ:

Դավիթ Սեդրակյանը, ըստ հայտարարագրի, Երևանում ունի 5 շինություն (ընդհանուր 4256 ք/մ) և 6 հողամաս (ընդհանուր՝ մոտ 5.1 հա), ևս 1 հողամաս՝ Ծաղկաձորում (0.2 հա):Ավտոմեքենաներից Դավիթ Սեդրակյանը գրանցել է 1988 թ. արտադրության ZAZ 968, GMC YUKON (2002 թ.) մակնիշի ավտոմեքենա:

Դավիթ Սեդրակյանը 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իր չի հայտարարագրել (կրիզիս ա, բան ա․․․-խմբ.):

Վերջերս մամուլում գրվել էր նաև, որ «Դավիթ Սեդրակյանը, ծեծի է ենթարկել հայտնի քրեական հեղինակություն «Զուբին»»:

Դավիթ Սեդրակյանը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է: