Լեգենդար Փոլ ՄըքՔարթնին անսպասելի անվճար համերգ է տվել Նյու Յուրթյան Թայմ Սքվերում: Ամենակարեւորն այն է, որ համերգի մասին ՄըքՔարթնին հայտնել է համերգից մեկ ժամ առաջ Twitter սոցիալական կայքի միջոցով: Սակայն երգչի հավատարիմ երկրպագուները նրան չհիասթափեցրին: Թայմ Սքվերում հավաքվել էր հոծ բազմություն: ՄըքՔարթնին նախապես նշանակված ժամին եկավ եւ կատարեց չորս նոր երգեր: