Թյունոս ձկան շաբաթական մեկ անգամ օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահացության ռիսկը մեկ երրորդով: Այս մասին հայտնում են Հարվարդի համալսարանի փորձագետները:
Նրանք պարզել են, որ թարմ թյունոս և սաղմոն ձկներում առկա Omega-3 ճարպաթթուն կարող է առողջ պահել սիրտը: Թթուները նպաստում են արյան ճնշման նվազեցմանն ու սրտակծկումների հաճախականության նվազեցմանը: Այս մասին հաղորդում է Kedem-ը: