«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանը վարակվել է կորոնավիրուսով:
Այս մասին լուրը Araratnews.am լրատվականի հետ զրույցում հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին նշված հաստատությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է իննի:
Շուշան Դանիելյանն ընդգծեց, որ մինչ օրս 90 նման դեպք է գրանցվել, սակայն նրանցից 70–ն արդեն ապաքինվել եւ վերադարձել են աշխատանքի։
Հայկ Մագոյան