Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը Յալթայում ելույթ է ունեցել «Louis Vuittoni» 2014- ի աշուն- ձմեռ հավաքածուի հագուստով: Ներքնազգեստ հիշեցնող հագուստները, որոնք դարձել էին նորաձևության տան վերջին հավաքածուի այցեքարտը, երգչուհին դեռ վաղուց էր ընտրել: Դեռևս «Նոր ալիք» երաժշտական մրցույթում երկրպագուները քննադատում էին երգչուհուն չափազանց բաց հագուստի համար: Նշենք նաև, որ վերջերս Կարոլը դուրս էր եկել բեմ «Christian Dior» նորաձևության տան 40- ականների հագուստ- վարտիքով, որը ավելի քան 70 տարեկան է: Այդ հագուստը երգչուհին հագել էր անկախության տոնին նվիրված համերգի ժամանակ: Հիշեցնենք նաև,որ վաղը կթողարկվի երգչուհու «Կյանքը շարունակվում է» նոր երգը: