տուն Լուրեր Թթվածնային բուժում, գլյուկոզայի մակարդակի ստուգում. ինչի՞ կարիք ունեն նորածինները Հրազդանի ծննդատանը

Թթվածնային բուժում, գլյուկոզայի մակարդակի ստուգում. ինչի՞ կարիք ունեն նորածինները Հրազդանի ծննդատանը

294
0

_MG_8737

Հրազդանի երկրորդ կարգի ծննդատանը, որտեղ վերջին շրջանում տարեկան կտրվածքով ունենում են 800-ից 900 ծնունդ, լինում են որոշ խնդիրներով հղիներ, որոնց տեղափոխում են Երեւանի երրորդ կարգի ծննդատներ:Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Հրազդանի ծննդատան նեոնատոլոգ Արմինե Պետրոսյանը:

«Այս տարվա հոկտեմբերին, օրինակ, 4-ից 5 նորածին ուղարկել ենք Երեւան: Հիմնականում ներարգանդային ինֆեկցիաներն ենˋ մամաների տարած վարակների, ինֆեկցիաների հետեւանքով: Լինում է նաեւ հեմոլիզ (խմբային անհամատեղելիություն), կամ կտրուկ կարող է իջնել հեմոգլոբինը, հետո  բարձրանալ, որի դեպքում արյան փոխներարկման խնդիրներ կան: Դրա համար ուղարկում ենք Երեւան՝ երրորդ կարգի հիվանդանոց: Մենք այդպիսի իրավունք չունենք այստեղ նման բուժօգնություն տրամադրելու»,- ասում է Ա. Պետրոսյանը:

Նեոնատոլոգը նշում է, որ հեմոգլոբինի հետ խնդիրներ ունեցող եւ շնչառական խանգարումներով նորածիններին, որոնց վիճակը չեն կարողանում թթվածին տալով կարգավորել, կրկին ուղարկում են Երեւան:Հրազդանի ծննդատան սարքավորումներին անդրառանալիս Պետրոսյանը նշեց, որ անհրաժեշտություն կա ունենալու սիպապ ապարատ, որը ապահովում է 32 շաբաթական եւ ավելի վաղ ծնված նորածիններին ստույգ ու բավականաչափ թթվածնային բուժումը:

«Մենք չունենք նաեւ տեղում արյան հետազոտություններ կատարելու սարքավորումներ, ինչպիսին գլյուկոմետրն է, որը արյան կաթիլի միջոցով ստուգում է գլյուկոզայի մակարդակը նորածնի արյան մեջ: Ամբողջ հիվանդանոցի մակարդակով մեկ այդպիսի սարք ունենք: Գիշերը  պետք է լինում նորածնի գլյուկոզան որոշել՝ կամ չունենք, կամ բերում ենք, իսկ եթե մենք տեղում ունենայինք՝ շատ ավելի լավ կլիներ»,- ասում է նեոնատոլոգը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here