տուն Քաղաքական Թե ինչպես է Ռուսաստանը ճնշում Հայաստանին և մյուսներին. Neue Zürcher Zeitung

Թե ինչպես է Ռուսաստանը ճնշում Հայաստանին և մյուսներին. Neue Zürcher Zeitung

233
0

tsssss1 copy

Գերմանական Neue Zürcher Zeitung-ը գրում է, որ Ռուսաստանը շարունակում է լուրջ պատժամիջոցներ կիրառել իր հարևանների նկատմամբ, որոնք ձգտում են Ասոցացման պայմանագիր ստորագրել Եվրամիության հետ: Արևմուտքում գրեթե անտեսեցին Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Մինչդեռ այդ հայտարարությունը բացահայտում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրական նպատակները, ինչի ուղղությամբ Կրեմլն ակտիվորեն աշխատում է:

Ըստ հոդվածագրի` Ռուսաստանի վերջնական նպատակը նախկին ԽՍՀՄ տարածքում նոր քաղաքական բևեռի ձևավորումն է: Որպեսզի Մաքսային միությունը չունենա նույն ճակատագիրն, ինչը ԽՍՀՄ-ը, Մոսկվան նախատեսում է լուրջ ինտեգրացիոն գործընթացներ նախաձեռնել: Թեպետ 2011-ին Պուտինն այդ միության մասին խոսելիս նշում էր Եվրամիության օրինակը, սակայն իրականում Մոսկվայի նպատակը փոքր հանրապետությունների «հպատակությունն» է ռուսական իշխանություններին:

Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանն օգտագործում է նրանց կախյալ վիճակը տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Հայաստանին վախեցնում են գազի և էլեկտրաէներգիայի գնի ավելացմամբ և Ադրբեջանին զենք մատակարարելով, Մոլդովային` մերձդնեստրյան հակամարտությամբ, գազով և գինիների ներմուծման արգելքով, Ուկրաինային` էներգակիրների մատակարարման սահմանափակմամբ, մաքսային կանոնների խստացմամբ և ներմուծման արգելմամբ:

Բելառուսը նման ճնշումների «կարիք» չունի, քանի որ նրան չի «սպառնում» մերձեցումը Եվրամիությանը հետ: Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին, որն իր էներգետիկ հզորությունների շնորհիվ շահագրգռված չէ ԵՄ հետ սերտ հարաբերություններով: Իսկ ահա Վրաստանի դեպքում ամեն ինչ անհույս է, քանի որ վերջինիս վերադարձը «ռուսական» ուղեծիր իրական չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here