Ինչպես Araratnews.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր քիչ առաջ ամբողջ Երևանում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի գլոբալ անջատում։ Մոտ 20 րոպե Երևանի թաղամասերում բացակայել է էլեկտրամատակարարումը: Անջատվել են նաև շատ փողոցների լուսացույցերը, ինչը որոշ փողոցներում պատճառ է դարձել վթարների:
Araratnews.am-ի թղթակիցը ՀՀ ոստիկանությունից փորձել է պարզել, թե ինչու ոստիկանության աշխատակիցները այդ ժամանակահատվածում չեն աշխատել այն փողոցներում, որտեղ լուսացույցներն անջատված են եղել: Այս հարցին ի պատասխան ոստիկանությունից մեր թղթակցին փոխանցել են, որ լուսացույցների անջատման պատճառն եղել է հոսանքազրկումը, և որ ՃՈ ծառայողներն այժմ տեղերում են, չնայած արդեն ամեն ինչ կարգավորվել է:
Araratnews.am- թղթակցի այն պնդմանըˋ թե ինչու ոստիկանները հոսանքն անջատված ժամանակ չեն աշխատել այն փողոցներում, որտեղ լուսացույցներ չեն եղել և վթարների հավանականությունը մեծ է եղել, ոստիկանությունից պատասխանել են.«Եթե զոհ և վիրավոր չկա, ՃՈ այդտեղ անելիք չունի, դա ԱՊՊԱ-ի գործն է, իսկ եթե լուսացույցը չի աշխատում ՃՈ ծառայողները մեկնում են այդտեղ, բայց այսօր արագ հոսանքը եղել է, և երթևեկությունը վերականգնվել է»:
Էմմա Պալյան