Ourkop.com ինտերնետային կայքն անդրադարձել է այն հարցին, թե ինչու «Լիվերպուլը» չկարողացավ ձեռքբերել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, և նա ընտրեց Դորտմունդի թիմը:
«Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլի» հետ էին կապում այնպիսի ֆուտբոլիստների հնարավոր տրանսֆերները, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը և Դիեգո Կոստան: Սակայն Մխիթարյանը տեղափոխվեց Բորուսիա, իսկ Կոստան մնաց Մադրիդի «Ատլետիկոյում»: Երկուսն էլ մեծ անուններ էին:
«Լիվերպուլի» նախկին կիսպաշտպան Յան Մոլբին նշել է, որ սա շատ ցավալի բացթողում էր` կորցնել նման անվանի ֆուտբոլիստներին ձեռք բերելու հանարավորությունը, բայց միաժամանակ գոհունակություն է հայտնել, որ «Լիվերպուլի» սկաուտների թիմը կարողանում է բացահայտել նման մեծություններին:
«Ես շատ էի շփոթվել, երբ անցած ամռանը մենք չկարողացանք կնքել այդ գործարքը Հենրիխ Մխիթարյանի հետ, քանի որ կարծում եմ, որ նա հենց մեր ուզածն էր` փորձի լուրջ պաշար… Նա շատ լավ մուտք գործեց Դորտմունդ, Դիեգո Կոստան էլ շարունակ գոլեր է խփում։ Բայց այստեղ դրական կողմեր էլ կան, քանի որ մեր սկաուտների ցանցը լավ է կատարում իր աշխատանքը և գտնում այն ֆուտբոլիստներին, ովքեր մեզ անհրաժեշտ են, իսկ Չեմպիոնների լիգա մուտք գործելու դեպքում մենք ի վիճակի կլինենք նման գործարքներ կատարել մյուս ամռանը», — ասել է նախկին ֆուտբոլիստը:
Կայքի հոդվածագիրը նույնպես եզրակացնում է, որ Հենրիխին ավելի գրավեց Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորությունը, և նա ընտրեց Դորտմունդի «Բորուսիան»: