տուն Հասարակություն Առողջապահություն Թեստավորման կենտրոնն այսօր չի աշխատելու. ԱՆ-ի խոսնակ

Թեստավորման կենտրոնն այսօր չի աշխատելու. ԱՆ-ի խոսնակ

242
0
Ալինա Նիկողոսյան

Թեստավորման կենտրոնն այսօր չի աշխատելու, իրականացվում է ախտահանում: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն է գրել «Ֆեյսբուքում»: «Հարգելի քաղաքացիներ, լրագրողներ, տեղեկացնում եմ, որ այսօր չի աշխատելու թեստավորում իրականացնող ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիան, որն իրանացնում է կորոնավիրուսային հիվանդության թեստերի հիմնական ծավալը։ Լաբորատորիայում այսօր իրականացվելու են ախտահանման պրոֆիլակտիկ աշխատանքներ։
Սրանով պայմանավորված՝ վաղվա հետազոտության արդյունքները կլինեն ավելի քիչ»,- տեղեկացնում է խոսնակը: