տուն Սպորտ Թենիս. Կիսաեզրափակիչում՝ Ֆեդերեր – Ջոկովիչ, Նադալ – Ֆերեր

Թենիս. Կիսաեզրափակիչում՝ Ֆեդերեր – Ջոկովիչ, Նադալ – Ֆերեր

229
0

hIwwUzjdazY4525ELK7sLvqwNn

Փարիզում անցկացվող թենիսի АТР շարքի մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը, իսկ երկրորդ զույգը աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն ու մրցաշարի գործող հաղթող Դավիդ Ֆերերը:

Նշենք, որ քառորդ եզրափակիչում Ռոջեր Ֆեդերերը 6:3, 4:6, 6:3 հաշվով հաղթել էր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին, իսկ Նովակ Ջոկովիչը 6:1, 6:4 հաշվով` շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմող Ռաֆայել Նադալը ոչ մի շանս չտվեց ֆրանսիացի Ռիշար Գասկեին՝ հաղթելով 6:4, 6:1 հաշվով: Քառորդ եզրափակիչի Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – Տոմաշ Բերդիխ (Չեխիա) հանդիպումն էլ ավարտվեց  4:6 , 7:5 , 6:3   հաշվով հոգուտ իսպանացու:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here