տուն Աշխարհ Թենիսիստները կասկածվում են «հայկական մաֆիայի» հետ կապեր ունենալու մեջ

Թենիսիստները կասկածվում են «հայկական մաֆիայի» հետ կապեր ունենալու մեջ

338
0

Պրոֆեսիոնալ թենիսիտների ընկերակցության՝ վարկանիշային 30-յակում ընդգրկված մարզիկները կասկածվում են պայմանավորված խաղերի գործարքներում ընդգրկված լինելու մեջ: Այս մասին հաղորդում է sports.ru կայքը:

Հոդվածում նշվում է, որ ավելի քան 100 թենիսիստ կապեր են ունեցել թենիսի «հայկական մաֆիայի» ներկայացուցիչների հետ: Քննության արդյունքում՝ պայմանավորված խաղերի գործարքներում կասկածյալների մեջ են հայտնվել 135 մարզիկներ: Պայմանավորված խաղերի կազմակերպիչը «հայկական մաֆիան» է:

Պայմանավորված խաղերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել է գերմանացի մի թենիսիստ, ում անունը հասկանալի պատճառներով չի հրապարակվում: