Այս տարվա հուլիսից վերագործարկման աշխատանքներ է սկսել Թեղուտի հանքավայրը եւ ապահովել աշխատատեղեր մարզի բնակիչների համար: Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:
Նա նաև տեղեկացրեց, որ զուգահեռ սկսվել է պոչամբարի պատվարի ամրության լրացուցիչ ուսումնասիրություն: «Ձեռնարկությունում հիմա աշխատում է 940 աշխատակից: Առաջիկայում 40 հոգի կընդունվի աշխատանքի»,- մանրամասնեց վարչապետը: