«Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիեւ չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ չանցած։ Այս մասին հայտնում է ria.ru կայքը՝ նշելով, որ «Բոինգ-737»-ում 167 ուղևոր կար։
Ինքնաթիռի կործանման տեղեկությունները ստացվել են տարածաշրջանում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան երկու բազաներին հասցված հարվածների ֆոնին։ Զոհվածների կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություն չկան:
Ինքնաթիռը Իմամ Խոմեյնի անվան օդանավակայանից ուղևորվում էր Կիև: Վթարի վայր է ուղարկվել 22 մեքենա և շտապօգնության երկու ավտոբուս: