Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Ավագանու անդամ հարգարժան Թեհմինա Վարդանյանին հրավիրում եմ ամեն օր, երեկոյան ժամը 10:00-ից մինչեւ կեսգիշերն անց 01:00 այցելել ավտոհավաքակայաններ եւ մետրոյի դեպո՝ ականատես լինելու հանրային տրանսպորտի շարժակազմի ախտահանման աշխատանքներին:
Այո, տրանսպորտը ախտահանվում է ամեն օր, եւ իսկապես, տարօրինակ կլիներ՝ ամեն օր նկարահանել ու լուրերով ցույց տալ էդ պրոցեսը
Իսկ պարգեւավճար (հավելավճար) ստանում է քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը՝ չնչին բացառություններով՝ շուրջ 2000 մարդ: Կարծում եմ, այս թիվը տիկին Վարդանյանին պետք է ծանոթ լիներ, քանզի հաստիքացուցակը հաստատել է Ավագանին: Ի դեպ, «13-րդ աշխատավարձ» կոչվածն էլ է ստացել ամբողջ անձնակազմը, այդ թվում՝ տիկին Վարդանյանի նշած «միջին եւ ցածր օղակը»: Համացանցում տվյալները բաց դրված են, կարելի է ծանոթանալ »: