Իրաքում բախումները կառավարական ուժերի և ահաբեկիչների միջև շարունակվում են: Իրաքի կառավարական ուժերը չեն կարողանում ապահովել խաղաղ բնակչության անվտանոգությունը: Արդնե 5 օր է՝ Թելաֆար բնակավայրի շիա բնակչությունը քնում է փողոցում: Ինչպես տեղեկացնում է Rudaw.net լրատվական գործակալությունը: Նրանք իրենց տները լքել են «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկիչների բնակավայր ներխուժելուց հետո: Մարդիկ իրենց ընտանիքներով հասել են Շանգալի և Ռաբիայի սահմանը և հիմա պատկերացում էլ չունեն, թե ու պետք է գնան: Փախստականները անգամ վրաններ չունեն և ստիպված են քնել բաց երկնքի տակ: