տուն Քաղաքական Թեթեւացնել վարչապետի ավելորդ ծանրաբեռնվածությունը. որոշումն ընդունվեց

Թեթեւացնել վարչապետի ավելորդ ծանրաբեռնվածությունը. որոշումն ընդունվեց

261
0

ԱԺ–ում այսօր երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվեց «Պետական կառավարման համակարգերի մարմինների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Փոփոխությունը թույլ կտա դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաև մարզպետարաններին և մարզպետներին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության համար՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։
Գործադիր մարմինը կարծում է՝ դա կթեթևացնի կառավարության և վարչապետի ավելորդ ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով նրանց գործունեության արդյունավետությունը։