տուն Uncategorized Թեդ Լիջեթին 7-րդ ոսկին է բերում ԱՄՆ-ին. Սոչի 2014

Թեդ Լիջեթին 7-րդ ոսկին է բերում ԱՄՆ-ին. Սոչի 2014

140
0

oly_g_ligety_b2_1296x729

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հայտնի դարձավ լեռնադահուկային սպորտի տղամարդկանց հսկա ոլորասահքի չեմպիոնի անունը:

Երկու փորձերի արդյունքում լավագույնը ճանաչվել է ամերիկացի Թեդ Լիջեթին, ով սահմանել ա լավագույն ժամանակը` 2:45.29: Երկրորդ հորիզոնականում +0.48 վայրկյանով ֆրանսիացի Սթիվ Միսիլյեն է, երրորդը` նրա հայրենակից Ալեքսիս Պենտյուրոն` +0.64 վայրկյանով:

Հիշեցնենք, որ սա ամերիկացիների 7-րդ ոսկին է օլիմպիական խաղերում:

Տեղեկացնենք, որ Լիջեթին Թուրինի օլիմպիական խաղերի չեմպիոն է: