տուն Աշխարհ Թբիլիսի մուտք գործելու և դուրս գալու արգելքները չեղարկվել են

Թբիլիսի մուտք գործելու և դուրս գալու արգելքները չեղարկվել են

221
0

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին այսօրվանից ամբողջությամբ բաց է: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանի մայրաքաղաքը կբացվի մայիսի 11-ին:

Ռուսթավի և Գարդաբանի քաղաքները կբացվեն մայիսի 14-ից: Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 638-ի, համաճարակի ամբողջ ընթացքում երկրում վարակման հետևանքով մահացել է 11 մարդ: