տուն Աշխարհ Թբիլիսիում օրը մի քանի անգամ ախտահանվում են տրանսպորտային միջոցները

Թբիլիսիում օրը մի քանի անգամ ախտահանվում են տրանսպորտային միջոցները

333
0

Թբիլիսիում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հատուկ նյութերով օրը մի քանի անգամ ախտահանում են մետրոյի կայարանները, գնացքի վագոնները, ավտոբուսները,- տեղեկացնում է МИР 24 լրատվականը։ Նույնը պահանջում են նաեւ տաքսիների վարորդներից։ Հատուկ ուշադրություն է դարձվում մանկապարտեզներին եւ ուսումնական հաստատություններին, որտեղ դեզինֆեկցիա անելու համար օգտագործում են 10 տարբեր միջոց։ Այսօրվա դրությամբ բոլոր ուսումնական հաստատություններում երկու շաբաթով դադարեցվել են պարապմունքները։