տուն Քաղաքական Միջազգային Թբիլիսիում վստահորեն հաղթում է Գեորգի Մարգվելաշվիլին

Թբիլիսիում վստահորեն հաղթում է Գեորգի Մարգվելաշվիլին

333
0

1391568_682373301782560_472261837_n

Քիչ առաջ մայրաքաղաք Թբիլիսիից ստացված տեղեկությունների համաձայն, Գեորգի Մարգվելաշվիլին վստահ հաղթանակ է տանում նախագահական ընտրություններում։ Մասնավորապես Թբիլիսիի առաջին ընտրատարածքի ընտրատեղամասերի քվեաթերթիկների մոտ կեսի հաշվարկից հետո իշխող կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է քվեարկողների ձայների մոտ 60%-ը։ Երկրորդ տեղում Դավիդ Բաքրաձեն է, երրորդում՝ Նինո Բուրջանաձեն։

Հիշեցնենք, որ Imedi հեռուստաալիքի պատվերով ACPN group-ն անց է կացրել Վրաստանի նախագահական ընտրությունների Exit Poll, ըստ որի իշխանական «Վրաստանի երազանք» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մերգվելաշվիլին հաղթում է՝ հավաքելով ձայների 68%-ը: Երկրորդ տեղում է Նինո Բուրջանաձեն՝ 17% ձայներով, երրորդն է Միխեիլ Սաակաշվիլու  թեկնածուն՝ Դավիդ Բագրաձեն՝ 9%:

Սակայն մեկ վրացական մեկ այլ՝ «Ռուսթավի 5» հեռուստաընկերության պատվերով GFK group-ի կատարած Exit Poll-ի համաձայն Գ. Մարգվելաշվիլին հավաքել է 66.7,%֊ով, Ն.Բուրջանաձեն ունի 7.05%, Դ.Բագրաձեն` 20.02%:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here