տուն Քաղաքական Միջազգային Թբիլիսիում վաղը կկայանա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» հուշ երեկոն

Թբիլիսիում վաղը կկայանա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» հուշ երեկոն

151
0

Frunzik-Mkrtchyan

Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» հուշ երեկոն: Այն կազմակերպել է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնը և Վրաստանի խորհրդարանի ազգային  գրադարանը: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայ դերասանը իր ստեղծագործական գործունեությունը վերածել էր վրաց և հայ ժողովուրդների միջև մշակութային, հումորային և բարեկամության կամրջի: Նրա հեռանալուց 20 տարի անց որոշում է կայացվել նշելու այս օրը: Ծրագրի շրջանակներում ներկայացվելու են Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, ֆոտոցուցահանդես, Գեորգի Դանելիայի, Ռևազ Գաբրիաձեի, Վախթանգ Կիկաբիձեի հուշերը Ֆրունզիկ Մկրտչյանի վերաբերյալ տեսաձայնագրությամբ, «Միմինո», «Մի տխրի՛ր», «Մարդն ու փիղը» ֆիլմերի տեսակոլաժը և այլն: