տուն Լուրեր Թբիլիսիում մահացած ԵՊՀ երիտասարդ դասախոսուհին առողջական խնդիրներ ուներ

Թբիլիսիում մահացած ԵՊՀ երիտասարդ դասախոսուհին առողջական խնդիրներ ուներ

275
0

skoraya_b01_view

Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի դասախոս, Թբիլիսիում մահացած Գետահովիտի բնակիչ 26-ամյա Անժելա Վանեսյանը առողջական խնդիրներ ուներ ստամոքսի հետ կապված: Այս մասին ասաց Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:

Նա տեղեկացրեց, որ երիտասարդ աղջիկը անընդհատ բուժման կուրս էր անցնում Իջեւանում եւ Երեւանում, այդ նպատակով վերջին տասը օրերին թույլտվություն էր վերցրել: «Շատ լավ աշխատող էր, մեր շրջանավարտն էր, մեր մոտ էր սովորել, կարմիր դիպլոմով ավարտել բակալավրը, մագիստրատուրան, հայցորդ էր ձեւակերպել, թեման հաստատվել էր, ուզում էր պաշտպանել, Իտալիայում էր վերապատրաստում անցել, լավ տիրապետում էր եւ ֆրանսերենին, եւ իտալերենին,եւ անգլերենին, խոստումնալից կադր էր»,- ասաց ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենը:

Տնօրենը շեշտեց, որ Թբիլիսի երիտասարդ դասախոսը համալսարանի գործերով չէր մեկնել, տուրիստների խմբի հետ գնացել էր որպես թարգմանչուհի: Նա նշեց, որ զանգել են հորը, ասել, որ կտրուկ առողջական վիճակը վատացել է, եւ վերջինս մեկնել է Թբիլիսի: «Ճնշումը կտրուկ իջել է, տեղափոխել են հիվանդանոց, հայրը գնացել է, 4 ժամ կոմայի մեջ է  եղել, մոտ ժամը 22.00-ին մահացել է: Փորձաքննությունը կպարզի մահվան պատճառը, բայց  ասում են՝ ստամոքսը  լրիվ քայքայված վիճակում է եղել»,- ասաց Սամվել Առաքելյանը:

Երիտասարդ դասախոսուհու դին արդեն բերել են Հայաստան, այստեղ դիահերձում կանեն, հավանաբար վաղը կկայանա նրա հոգեհանգստի արարողությունը:

Աղբյուր` news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here