տուն Քաղաքական Միջազգային Թբիլիսիում բախվել են Սաակաշվիլու կողմնակիցներն ու հակառակորդները

Թբիլիսիում բախվել են Սաակաշվիլու կողմնակիցներն ու հակառակորդները

146
0

Reuters

Թբիլիսիում գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի են ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցների և  հակառակորդների հանրահավաքը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:

Չնայած նրանց միջև ոստիկանական պատնեշին, նրա կողմնակիցների ու հակառակորդների միջև տեղի է ունեցել բախում: Հենց այսօր Երևանի ժամանակով 13:00-ին Միխեիլ Սաակաշվիլին պետք է ներկայանար գլխավոր դատախազություն, ուր նա վկայի կարգավիճակով կպատասխաներ 9 քրեական գործերի վերաբերյալ քննիչներին հուզող հարցերին: Սակայն Սաակաշվիլին ավելի վաղ ասել էր, որ չի պատրաստվում ժամանել Թբիլիսի և համագործակցել դատախազության հետ:

Սաակաշվիլու կողմնակիցերը այստեղ եկել էին «Այսօր ես Միշա եմ, ինձ հարցաքննեք», «Շնորհակալություն,Միշա» կարգախոսներով: Նրանք կարծում են, որ ներկայիս իշխանությունները կատարում են «Պուտինի պատվերը»: Սաակաշվիլու հակառակորդները, ովքեր Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցներին անվանում էին «փոքրիկ Միշաներ» կամ «փոքրիկ Սաակաշվիլիներ», կոչ են անում հարցաքննել նրան այն հանցագործությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա նախագահության տարիներին: Սաակաշվիլու հակառակորդները ձվերն են նետել նրա կողմնակիցների վրա: