տուն Քաղաքական Միջազգային Թբիլիսիի քաղաքապետն ազատության մեջ կմնա զոքանչի շնորհիվ

Թբիլիսիի քաղաքապետն ազատության մեջ կմնա զոքանչի շնորհիվ

150
0

3473B701-34F4-401E-857D-F16E2C849F91_mw1024_n_s

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ով կոռուպցիոն քրեական գործի պատճառով ժամանակավորապես հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, ազատության մեջ կմնա շնորհիվ զոքանչի բնակարանի, որը կգրավադրվի նրա ազատության դիմաց։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

Նման խնդրանքով երեկ Ուգուլավայի ներկայացուցիչները դիմել էին Վրաստանի գլխավոր դատախազություն։ Անցած տարվա դեկտեմբերին դատարանը մերժել էր դատախազությանը և ազատության մեջ էր թողել Ուգուլավային՝ սահմանելով 28 հազար դոլարին համարժեք գրավ։ Փաստորեն, Ուգուլավայի զոքանչը որոշել է օգնել իր փեսային՝ գրավադրելով սեփական մեկ սենյականոց բնակարանը։

Ուգուլավան մեղադրվում է պետական հիմնադրամներից  30 միլիոն դոլարին համարժեք գումար իշխանական կուսակցության անդամների վրա ծախսելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here