տուն Լուրեր Տեսանյութ Թաքուն աշխատավարձ բարձրացնելը վիրավորական է. Գագիկ Ծառուկյան

Թաքուն աշխատավարձ բարձրացնելը վիրավորական է. Գագիկ Ծառուկյան

286
0

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին լուրերին:

Հիշեցնենք, որ ըստ Hetq.am-ի հրապարակման՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Նշվում է, որ հանձնարարականը տրվել է հուլիս ամսին:

«Թաքունը դա վիրավորական է և մեզ, և պատգամավորներին, և ժողովրդին: Թաքուն բառը էս հեղափոխությունից հետո մեր բոլորի համար անընդունելի է»,- ընդգծել է ԲՀԿ առաջնորդը: Նրա խոսքով, այդ ամենի մասին պետք է տեղյակ պահեին ժողովրդին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here