Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը
հայտարարում է աշխատանքի ընդունելություն կրտսեր և միջին խմբի պաշտոններում:
Աշխատավարձի նշված չափը հաշվարկված է 2-5 տարի աշխատանքային ստաժի համար, ենթակա է փոփոխման ստաժի
բացակայության և 5 տարուց ավել ստաժի դեպքում:
Ընդունվելու համար կարող են դիմել Միջին խմբի (սպայական) պաշտոնների համար
բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համարառնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, որոնք՝
անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների).
Տիրապետում են հայերենին.
Իրենց մասնագիտական գիտելիքներով գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները.
Դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից. Չեն գտնվում քրեական հետապնդման մեջ.
Չեն դատապարտվել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, անկախ դատվածությունը հանված կամ մարված լինելու հանգամանքից.
Դատապարտվել են անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն
կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-
37-37-55):
Կրտսեր խմբի պաշտոնների համար կարող եք դիմել նաև համապատասխան քրեակատարողական հիմնարկ հետևյալ
հասցեներով՝
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 2
Հեռ.՝ (010) 47-11-72 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 7
Հեռ.՝ (010) 47-43-01 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 104
Հեռ.՝ (060) 43-33-04 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 2
Հեռ.՝ (060) 47-33-30 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Չոբանքարա
Հեռ.՝ (060) 47-22-24, (0231) 4-22-24 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Աբովյան
Հեռ.՝ (060) 47-77-05 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան
Հեռ.՝ (060) 47-11-21, (0223) 6-11-66 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան 45
Հեռ.՝ (060) 48-88-06, (0223) 2-36-01 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ Շիրակի մարզ, գ. Հառիճ
Հեռ.՝ (060) 48-10-74, (0244) 6-10-75 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տավրոսի 20
Հեռ.՝ (060) 37-03-23, (0322) 3-29-20 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Նարեկացու 5
Հեռ.՝ (0284) 2-26-09, (0284) 2-18-77 (հերթապահ խումբ)
ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ
Հասցե՝ Արագածոտնի մարզ, գ. Կոշ
Հեռ.՝ (060) 48-33-06, (0232) 6-30-10 (հերթապահ խումբ)