տուն Լուրեր Բլոգ Թատրոն` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ. կամ Էկել եք ստեղ, թատրոն եք խաղում, որ...

Թատրոն` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ. կամ Էկել եք ստեղ, թատրոն եք խաղում, որ ի՞նչ անեք

296
0

Serj-Sargsyan2Էկել եք ստեղ, թատրոն եք խաղում, որ ի՞նչ անե՞ք

Քիչ առաջ հեռուստաընկերություններից մեկով աչքովս ընկավ հետեւյալ կադրը. Սերժ Սարգսյանը այցելում է Տարածքային կառավարման նախարարություն եւ շրջայց կատարում դեպի «ամենակարեւոր բաժին»` տեղական ինքնակառավարման վարչություն, որտեղ էլ նստում է ՀՀԿ կրծքանշանով քաղծառայողի դիմաց ու հարցնում` «ո՞րն է ճիշտ. խոշորացնել համայնքնե՞րը, թե՞ չխոշորացնել»: Արդեն պատկառելի տարիքով ու սպիտակահեր տղամարդը վախվորած ասում է մոտավորապես հետեւյալը. «դեհ, արդյունավետության տեսանկյունից խոշորացումն է ճիշտ, բայց այդ դեպքում էլ տեղական ինքնակառավարումն է հեռանում ժողովրդից: Երկու տարբերակներն էլ քննարկելու կարիք ունեն»: Մի խոսքով` հարցին հստակ պատասխանի բացակայություն, իսկ եթե կուզեք, անուղղակի ասում էր. «դեհ, շեֆ, ոնց կասեք, այնպես էլ ճիշտ կլինի»: Սակայն այս սրտաճմլիկ տեսարանը մի կողմ:

Ամիսներ առաջ, ինչպես կհիշեք պաշտոնական լրահոսից, Հայաստան էր ժամանել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ նախագահը, ով նաեւ հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ: Ոչինչ չասող պաշտոնական մամլո հաղորդագրությունը, որը բացի հանդիպման փաստի հաստատագրումց ու մեկ էլ նրանից, որ Հայաստան Եվրոպայից մարդ է եկել, այլ տեղեկատվություն չտվեց: Ուստի մի կողմ թողնենք այն: ՎԶԵԲ-ին մոտ կանգնած հավաստի աղբյուրները /առանց հեգնանքի/ հայտնում են, որ այցի հիմնական նպատակը պարզելն էր, թե արդյոք իր «վերընտրությունից» հետո Սերժ Սարգսյանը պատրաստ է կատարելու այդ կառույցի առջեւ ստանձնած պարտավորությունները, այդ թվում` համայնքների խոշորացման պարտավորությունը: Ինչպես փոխանցեցին Եվրոպայի իմ աղբյուրները, դրանով պայմանավորված կլնի ՎԶԵԲ-ի քաղաքականության իրականացումը Հայաստանում: Կրկնում եմ` Հայաստանն արդեն ստանձնել է համայնքների խոշորացման պարտավորություն եւ այն պետք է կատարի: Ու այդ որոշումը Հայաստանում չի կայացվել:

Ուղղակի նողկալի է, երբ նման տեղեկատվության տիրապետողս հեռուստաէկրանից նայում եմ մի տխուր թատրոն, թե ինչպես է երկրի նախագահը, ով ամենաքաջատեղյակն է իր ստանձնած պարտավորությունից ու այն կատարելու անխուսափելիությունից, փորձում է շարքային ՀՀԿ-ական քաղծառայողից /այն էլ վախվորած/ կարծիք հարցնել «խոշորացո՞ւմ, թե՞ չխոշորոցում» երկընտրանքի վերաբերյալ, այն դեպքում, երբ այդպիսի երկընտրանք գոյություն չունի: Իրականում գոյություն ունի մեկ որոշում` խոշորացնել, եւ այն նաեւ պարտավորություն է միջազգային կառույցի առջեւ, որը, կասկած չունենաք, կատարվելու է անկախ նրանից, թե դրա դիմաց ինչ բարձր գին կվճարեն խոշորացվող համայնքներն ու նրանց բնակիչները, տեղական ինքնակառավարման գաղափարն ու համակարգը ընդհանրապես:

Ուստի, ուզում ես երկրորդել հենց Սերժ Սարգսյանի ոճով. էկել եք ստեղ, թատրոն եք խաղում, որ ի՞նչ անե՞ք»

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here