Այս տարվա հունվարի 9-ին թատրոնի հանրային կապերի մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը նշանակվել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Երեկ, սակայն, դերասանն իր «Ֆեյսբուքյան» էջում գրել էր. «Всё…» եւ նշել իր թատրոնից հեռանալու մասին:
Araratnews.am-ը փորձեց դերասանից մանրամասներ իմանալ՝ թատրոնից հեռանալու մասին, բայց դերասանը խոստացավ մանրամասները պատմել երեքշաբթի:
Մեր հարցին՝ առաջիկայում նոր պրոյեկտներում կտեսնենք դերասանի՞ն, Յուրի Իգիթխանյանն ասաց. «Իհարկե, իմ թատրոնից հեռանալը չի կարող ինձ կանգնեցնել։ Հակառակը այս պարագայում ։ Այս անգամ թատրոնից հեռանալը ունի իր պատճառները որի մասին շուտով լայնածավալ հարցազրույց կտամ»:
Սոնա Դավթյան