տուն Քաղաքական Հայաստան Թավշյա հեղափոխությունը Հայաստանում ամրապնդեց խոսքի ազատությունը. ԱԳ փոխնախարարի ելույթը ՄԱԿ-ում

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում ամրապնդեց խոսքի ազատությունը. ԱԳ փոխնախարարի ելույթը ՄԱԿ-ում

281
0

Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարի 23-ին տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։ Զեկույցի ներկայացման նպատակով Ժնևում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՊԴ Հայաստանի զեկույցի քննարկմանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթի հիմնական դրույթները.

«Որպես Մարդու իրավունքների խորհրդի նորընտիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր աներեր հանձնառությունը` ամրապնդելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը` համաձայն իր կողմից ստանձնած կամավոր հանձնառությունների, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են խաղաղ և ներառական հասարակություն կառուցելուն, ցեղասպանության և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման հարցերի հասցեագրմանը, էթնիկ և կրոնական խմբերի դեմ ատելության հանցագործությունների դեմ պայքարին և կանանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը»:

«2018-ի գարնանը Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա ժողովրդավարական հեղափոխություն: Դա հիմնարար իրավունքների և ազատությունների իրականացման համարձակ դրսևորում էր և կարևոր քայլ Հայաստանի պատմության մեջ` առավել ժողովրդավարական հասարակություն կառուցելու գործում: Հեղափոխությունը նոր խթան հաղորդեց երկրի իրավական, դատական, տնտեսական և սոցիալական բարեփոխումներին և արմատական վերափոխումների ենթարկեց հաջող կառավարման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների բնագավառները:

Հայաստանը իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ` քաղաքացիական և քաղաքական իրավունքների լիարժեք և անխափան իրականացումն ապահովելու համար: Բարեփոխումների փաթեթի հիմնասյուներից մեկը դատական բարեփոխումն է, որն ուղղված է դատական համակարգի անկախության ապահովմանը և համակարգի նկատմամբ հասարակության վստահության վերականգնմանը: Դրա հիմնական տարրերն են դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրումը, ինչպես նաև իրենց անկախության ֆունկցիոնալ, կառուցվածքային, նյութական և սոցիալական երաշխիքների հաստատումը»:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուրում: