Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ափսոս, պահքի մեծագույն խորհուրդն իջեցրին կերակրի տեսակավորման մակարդակին:
Լուսահոգի Գարեգին Ա Վեհափառը, ով հրաշալի գիտեր հայ գրականության դասական արժեքները և առիթը բաց չէր թողնում տողեր հնչեցնել այդ գանձերից, պահքի առումով ասում էր` նման կտրուկ կերպով չպետք է մերժել կենդանական ծագման ուտեստները, պարզապես, հարկ է, որ սակավորեն սնվենք այդ օրերին, որ մարմինը թեթևություն առնելով, չբեկանի ոգեղեն ճախրանքների ընթացքը: Եվ հարկ է, որ բարության, գթության, ինքնամաքրման առողջ դրսևորումներով ներկայանանք…»։