Բոքսի աշխարհի նախին չեմպիոն, ամերիկացի Մայք Թայսոնին չի թույլատրվել Լոնդոն այցելել՝ բրիտանական օրենսգրքում մտցված փոփոխությունների պատճառով:
Բանն այն է, որ անցած տարի Բրիտանիայի միգրացիոն սահմանադրությունը փոփոխության էր ենթարկվել, ըստ որի՝ չորս տարուց ավելի ազատազրկման ենթարկված անձանց մուտքը երկիր արգելվում է:
Թայսոնը 1990-ականներին մեղադրվել է բռնաբարության մեջ և վեց տարվա ազատազրկման ենթարկվել:
Մարզիկը Լոնդոնում պատրաստվում էր իր ինքնակենսագրական գիրքը ներկայացնել: