տուն Լուրեր Թայլանդում ցուցարարները գրավել են պետական հեռուստատեսության շենքը

Թայլանդում ցուցարարները գրավել են պետական հեռուստատեսության շենքը

222
0

75555555555

Թայլանդում ընդդիմադիր ցուցարարները դեկտեմբերի 1-ի առավոտյան գրավել են երկրի պետական հեռուստատեսության շենքը, տեղեկացնում է Ռոյթերզը:

Ցուցարարները միաժամանակ շրջափակել են մի շարք կառավարական օբյեկտներ, այդ թվում, ՆԳՆ շենքը: Առավոտյան այնտեղ է գտնվել վարչապետ Յինգլակ Չինավատը, նա ստիպված է եղել անհապաղ հեռանալ շենքից:

Թայլանդում բողոքի զանգվածային ակցիաները սկսվել են նոյեմբերի 23-ին: Ցուցարարները պահանջում են վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականը, ով երկրի նախկին առաջնորդ Տակսին Չինավատի քույրն է: Ընդդիմությունը կարծում է, որ երկիրը դե ֆակտո նա է ղեկավարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here