տուն Քաղաքական Միջազգային Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատը գտնվում է տնային կալանքի տակ

Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատը գտնվում է տնային կալանքի տակ

98
0

TailandԹաիլանդի նախկին վարչապետ 46-ամյա Յինգլակ Չինավատը թագավորությունում տեղի ունեցած հեղաշրջումը գլխավորող գեներալների հետ հանդիպումից հետո ենթարկվել է տնային կալանքի: Այս մասին, ռազմական հրամանատարության ներկայացուցչին հղում կատարելով, նշում են տեղի ԶԼՄ-ները:

Երկրում ուղիղ ռազմական կառավարում մտցնելու երկրորդ օրը վարչապետին և երկրում ազդեցիկ Չինավատների ընտանիքից և 3 հոգու հարցաքննության են հրավիրել Բանգկոկում զինվորական ուժերի գլխավոր շտաբկայան: Վարչապետը կամովին հանձնվել է զինվորականներին, որպեսզի վերջիններս չհետապնդեն երկրի նշանավոր 155 այլ քաղաքական գործիչներին, ովքեր ևս կանչվել էին հարցաքննության: Նրանց բոլորին արգելվել է լքել երկիրը:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Թաիլանդի Թագավորությունում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում, որի հետևանքով փաստացի իշխանությունն անցել է զինվորականներին՝ գեներալ Փրայուտ Չան-Օչայի գլխավորությամբ: