տուն Լուրեր Թալինում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է նոտարական գրասենյակի աշխատակցի 15-ամյա երեխայի դին

Թալինում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է նոտարական գրասենյակի աշխատակցի 15-ամյա երեխայի դին

228
0

1387021062,875Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի Թալինի քննչական բաժանմունքի քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 13-ին Թալին քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 15-ամյա Հրանտ Վարդանյանի ինքնասպանության փաստով: Ժամը 17:30-18:00-ի սահմաններում Թալինի ոստիկանություն ահազանգ է ստացվում, որ Հ. Վարդանյանի ընտանիքին պատկանող ավտոտնակում կախված դի կա: Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, ժամանելով նշված հասցե, այնտեղ հայտնաբերել է 15-ամյա տղայի կախված դին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան սովորում էր Թալինի թիվ 1 դպրոցում և սիրված էր իր համադասարանցիների և ուսուցչական կոլեկտիվի կողմից, և բոլորն անակնկալի են եկել՝ իմանալով այդ ողբերգության մասին:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here