տուն Հասարակություն Թալինի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Թալինի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

146
0

ՀՀ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 18-ին հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Կապանում հաշվառված, 57-ամյա մի տղամարդու։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։ 57-ամյա տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացվող մարմնին։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: