տուն Քաղաքական Միջազգային Թալիբների առաջնորդը խոստանում է վերականգնել իսլամական էմիրատը՝ արևմտյան զորքերի հեռանալուց հետո

Թալիբների առաջնորդը խոստանում է վերականգնել իսլամական էմիրատը՝ արևմտյան զորքերի հեռանալուց հետո

213
0

Qari-Nasrullah-2336212 copy

Թալիբան խմբավորման Աֆղանստանի Կունար նահանգի մասնաճյուղի ղեկավար Քարի Նասրուլլան, հայտարարել է, որ Աֆղանստանից միջազգային ուժերի դուրս բերումից հետո երկրում կստեղծվի իսլամական էմիրատ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալություն:

«Հենց արևմտյան զորքերը դուրս գան Աֆղանստանից՝ երկրում կվերականգնվեն հին կարգերը և կվերաստեղծվի Աֆղանստանի իսլամական էմիրատը», — ասել է Նասրուլլան: Նա նշել է, որ թալիբների առաջնորդ մուլա Մոհամադ Իմարը կվերադառնա Աֆղանստան, որպեսզի ստանձնի երկրի կառավարումը:

Հիշեցնենք, որ նախապես սահմանված ծրագրի համաձայն` 2014 թվականին միջազգային զորքերը դուրս են բերվելու Աֆղանստանից` անվտանգության ապահովումը վստահելով տեղի ծառայություններին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here