Աֆղանական «Թալիբան» շարժումը կոչ է արել երկրի քաղաքացիներին չմասնակցել է ապրիլի 5-ին կայանալիք ընտրություններին: Այդ շարժման ներկայացուցիչները կարծում են, որ նախագահական ընտրությունների արդյունքները կանխորոշված են «ամերիկյան դավադրության» արդյունքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ «Թալիբանի» գրոհայինները սպառնում են տապալել Աֆղանստանի ընտրությունները:
Հիշեցնենք, որ նախորդ ընտրությունները կայացել են 2009 թվականին, երբ տեղի ունեցան մի շարք պայթյուններ և հարձակումներ ընտրությունների կազմակերպիչների վրա: Սպանվել էր 31 քաղաքացի և 26 զինվորական և ոստիկան: